ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
22.06.2012 | 17:26

Հունիսի 23-26-ին հանրապետության շրջանների զգալի մասում գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հյուսիսարևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-25-ին կնվազի 2-3 աստիճանով:
Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց ձորի լեռներում կտատանվի գիշերը` +4 +9, ցերեկը` +17 +22, ցածրադիր մասերում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +25 +31, Լոռիում` գիշերը՝ +7 +12, ցերեկը` +19 +23, Տավուշում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +24 +28, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +12 +17, ցերեկը՝ +28 +31, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +25 +30, նախալեռներում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +17 + 22 և Արցախում գիշերը` +7 +12, ցերեկը` +17 +22 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում, իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 40-75 տոկոսի սահմաններում:
Երևանում հունիսի 23-24-ին գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, հնարավոր է և` 25-26-ին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը գիշերը՝ +15 +17, ցերեկը՝ +28 +30, երեկոյան կողմ` +23 +25 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ